Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Ապօրինություններ Գյումրու մարզադպրոցում յուրացվել է մոտ 17 մլն դրամ

104
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 14:45
Ապօրինություններ Գյումրու մարզադպրոցում յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր՝ շուրջ 16.860.000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության: