Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է «Եվրոտեսիլ 2019»-ի հաղթողը

884
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 03:10
Հայտնի է «Եվրոտեսիլ 2019»-ի հաղթողը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրոտեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը: Ամփոփվեցին քվեարկության արդյունքները:

Այս տարվա հաղթողն է Նիդերլանդների ներկայացուցիչը: Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Ռուսաստանը։

Ժյուրիի քվերակությամբ առաջին եռյակը հետևյալն էր՝ Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա և Նիդերլանդներ։

Նշենք, որ Հայաստանի հեռուստադիտողն իր 12 միավորը նվիրեց Ռուսաստանին, իսկ ժյուրին՝ Շվեդիային։

Այսպիսով, հաղթեց Դանքան Լոուրենսը՝ «Arcade» երգով։

Հիշեցնենք, որ մեր ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով, չանցավ եզրափակիչ փուլ: