Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եկատերինբուրգի քաղաքապետը համաձայնել է հանրաքվեի անցկացմանը

1020
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 17:20
Եկատերինբուրգի քաղաքապետը համաձայնել է հանրաքվեի անցկացմանը

Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին տեղացիների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է քաղաքային խորհուրդին առաջարկել քաղաքի կենտրոնում տաճարի կառուցման հարցով հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել շուրջ 70 բնակիչներ, մասնակիցների ճնշող մեծամասնությունն աջակցել է Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող այգում կառուցվելիք եկեղեցու վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:

Միևնույն ժամանակ, Եկատերինբուրգի քաղաքապետը հիշեցրել է, որ եկեղեցու կառուցման հանրաքվեի արժեքը կկազմի 120-130 մլն ռուբլի, ինչը շատ ավելին է, քան տաճարի կառուցման համար նախատեսվելիք գումարը: