Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը. Զելենսկի
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադմիր Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան վերադարձնելու է Ղրիմը: Այս մասին նա հայտարարել է Ղրիմի թաթարների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ֆեսբուքյան հրապարակման միջոցով: «Ես հավատում եմ, որ մենք օկուպացիայից ազատելու ենք Ղրիմի թաթարների հայրենիքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե Ղրիմն ազատագրելու ճանապարհը որքան երկար կլինի, մենք այն կանցնենք կիրիմլիների (Ղրիմի թաթարներ-խմբ.) հետ միասին: Մենք միասին կանենք դա: Մի մոռացեք, որ անգամ ամենամութ գիշերն ավարտվում է լուսաբացով», - գրել է Զելենսկին: Ավելի վաղ Զելենսկու շտաբը հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեի արդյունքները: Նորընտիր նախագահն ասել է, որ Ռուսաստանում իշխանության փոփոխումից հետո, Ղրիմի կվերամիավորվի Ուկրաինայի կազմում: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո անմիջապես վերադարձնելու թերակղզին: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00