Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Հիշեցի հայտնի մուլտֆիլմի «շակալին» ու, իսկապես, տխրեցի». Գոռ Աբրահամյան

339
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 00:05
«Հիշեցի հայտնի մուլտֆիլմի «շակալին» ու, իսկապես, տխրեցի». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քաղաքականության մեջ գաճաճ մնալուց կոմպլեքսավորված ոմնի ընկճախտային հայտարարությունների տեսագրությունը դիտելիս՝ ակամա մտքիս եկան Չարենցի հայտնի տողերը. «Սանձել է ուզում հողմերին՝ այս ողորմելին»: Հիշեցի նաև հայտնի մուլտֆիլմի «շակալին» ու, իսկապես, տխրեցի:
Պարզվում է՝ բավականին հասուն, բայց շարքային անդաստիարակ մեկի ուղեղային մորմոքի դրսևորումները մեր օրերում կարող են թեկուզ մազաչափ պահանջարկ ունենալ: Մարդ, ում պատկերացումները դատախազի մասին սահմանափակվում են սեփական օրինակով միայն՝ ոմանց միմոսը լինելու հին ու «բարի» ընկալումներով և որը, դատելով մտքերի զարգացման տրամաբանությունից, սաֆարովյան գործելաոճի ջատագով լինելով, այլոց հասցեին է նման մեղադրանքներ հնչեցնում: Մարդ, ով չի վարանում անձնական վարկաբեկման սպառնալիքով գլխավոր դատախազի, դատավորի նկատմամբ անթաքույց ճնշումներ գործադրելու փորձեր կատարել: Ինչպես Ջիվանին կասեր. «Խելքին աշեցեք»:
Այո, տխուր է: Բայց նման էժան ավանտյուրիստները, որպես հասարակության տիղմ, պահանջարկ ունեն միշտ»: