Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 հազար դրամով». Հակոբ Կարապետյան

473
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 22:45
«Տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 հազար դրամով». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբովյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի և շինությունների ինքնակամ կառուցելը)»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ահազանգել էր, որ Իսահակյան-Աբովյան խաչմերուկում նոր կրպակ է տեղադրվել: Նրա ֆեյսբուքյան գրառումին ահազանգել էր Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ պարզաբանելով, որ կրպակը չի տեղադրվել քաղաքապետարանի թույլտվությամբ: