Փաշինյանը` Ադրբեջանում ԻՊ-ի զինյալների հաստատման հնարավորության մասին
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կոնֆլիկտի սրացման գոտին իսլամիստների համար կարող է դառնալ «շատ լավ առիթ, որ հաստատվեն, օրինակ՝ Ադրբեջանում»: Գրում է Lenta.ru-ն: Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զինյալների պարտությունից հետո իսլամիստները «փնտրում են նոր վայրեր, որտեղ կկարողանան իրենց դրսևորել»: Ինչպես հաստատում է Փաշինյանը՝ Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղություններով: Այդ պատճառներով՝ Արցախում իրավիճակի սրման հաջորդ փուլը, Փաշինյանի կարծիքով, արդեն տեղային բնույթ չի կրի: Նրա խոսքով՝ այս մասին մտորումներ առկա են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում: Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է արցախյան հակամարտության խնդրով և կդառնա երաշխավորը, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք թույլ չեն տա նոր էսկալացիաներ: «Եվ ես չեմ կարող հավատալ, որ երբ անհրաժեշտ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00