Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Իսահակյան-Աբովյան խաչմերուկի կրպակը կապամոնտաժվի». ավագանու անդամի ահազանգին պատասխանել են քաղաքապետարանից

125
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 21:05
«Իսահակյան-Աբովյան խաչմերուկի կրպակը կապամոնտաժվի». ավագանու անդամի ահազանգին պատասխանել են քաղաքապետարանից

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր կրպակ քաղաքի կենտրոնում.

Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է...

Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանությունները մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»:

Արձագանքելով Թեհմինայի գրառմանը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում հերքել է, որ կրպակը տեղադրվում է քաղաքապետի թույլտվությամբ.

«Նախկին իշխանության գործելաոճ չկա և չի կարող լինել:

«Լույս» խմբակցության մեր գործընկերներն արդարացի դժգոհել են քաղաքի կենտրոնում տեղադրվող կրպակից։ Համաձայն չլինելով մեր գործընկերների մեկնաբանություններին՝ տեղեկացնեմ, որ կրպակը քաղաքապետի թույլտվություն չի ունեցել և այսօր կամ ամենաուշը վաղը կհեռացվի։ Լրացուցիչ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»,- գրել է նա: