Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Քոչարյանի ու Սերժիկի գրաքննիչները դրանք ներքաղաքական էին համարել». Մեսրոպ Հարությունյան

116
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 17:05
«Քոչարյանի ու Սերժիկի գրաքննիչները դրանք ներքաղաքական էին համարել». Մեսրոպ Հարությունյան

Լրագրող Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա, քանի չեմ մոռացել, հիշեցնեմ. ուրեմն, 2008-ի մարտի 1-ից 20-ի արտակարդ դրության մասին Քոչարյանի հրամանագրում գրված էր, թե ներքաղաքական կյանքի մասին տեղեկությունները պետք է լինեն միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Ուրեմն «Չորրորդ իշխանությունը» որոշել էր, կարծեմ ամսի 3-ի համարում, ներքաղաքական թեմայով ոչ մի նյութ չհրապարակել: Ամբողջ համարում միայն պատմությունից հայտնի բոլոր բռնապետների կյանքի մասին ակնարկներ էին... Պարզ է, չէ՞, որ համարը լույս չտեսավ. Քոչարյանի ու Սերժիկի գրաքննիչները դրանք ներքաղաքական էին համարել... Իհարկե, ճիշտ էլ գլխի էին ընկել...»: