Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

Կոռուպցիոն բնույթի քանի՞ քրգործ է քննվել ՔԿ-ում՝ 2018-19թթ. ընթացքում

99
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 15:35
Կոռուպցիոն բնույթի քանի՞ քրգործ է քննվել ՔԿ-ում՝ 2018-19թթ. ընթացքում

ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ:
Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և առկա գումարի շարժը հետևյալն է.

- 01.01.2018թ. դրությամբ- 176.019.482,3 դրամ,
- 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
- 06.05.2019թ. դրությամբ- 1.576.755.700 դրամ:

Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձինք:
Դատի է տրվել 68 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:
720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը:
36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: