Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի պաշտպանները Մարտի 1-ի դեպքերից տեսագրություններ ներկայացրին

1245
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 14:30
Քոչարյանի պաշտպանները Մարտի 1-ի դեպքերից տեսագրություններ ներկայացրին

«Պարոնյան-Լեոյի խաչմերուկում ուշադրություն դարձրեք այս քաղաքացիներին, որոնք առարկաներ են շպրտում ոստիկանների վրա»,- Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը տեսանյութ ներկայացրեց ասուլիսի սրահում՝ վերաբերող Մարտի 1-ի իրադարձություններին:

«Այս մյուս դրվագում նռնակի պայթյունը կարող եք ֆիքսել, մի քանի տասնյակ ոստիկաններ բեկորային վնասվածք են ստանում»,- մեկնաբանեց նա:

Պաշտպաններն ասացին, որ նյութերը կցված են գործին: «Պետք է փորձաքննութուն նշանակվի՝ տեսնենք մոնտաժված են, թե՞ ոչ: Մենք ոչ թե պնդում ենք՝ սա ընդունել վերջնական ճշմարտություն, ասում ենք՝ սրանց վերաբերող չկան հակասող կամ բացառող հանգամանքներ»:

Հարցին՝ որտեղի՞ց տեսանյութերը, ասացին՝ «մենք էլ մեր աղբյուրներն ունենք»:

Տեսանյութը՝ Aysor.am-ի