Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները իրականությանը չեն համապատասխանում». Ա. Աբրահամյան

423
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 14:25
«Գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները իրականությանը չեն համապատասխանում». Ա. Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ինձ զանգահարել էին «Արմինկոյից» (մեր այն ժամանակվա պրովայդերից) և տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: («Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարրել): Այնպես որ գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»: