Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զելենսկուն զրկել են Գերագույն ռադան ցրելու հնարավորությունից

959
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 14:00
Զելենսկուն զրկել են Գերագույն ռադան ցրելու հնարավորությունից

Ուկրաինայի օրենսդիր մարմնի կոալիցիան դադարեցրել է իր գործունեությունը: Մայիսի 17-ին, 112 Украина հեռուստաալիքի ուղիղ եթերում, այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը:

«Ազգային ճակատ» խմբակցության ղեկավարը դեռ Պարուբիյից առաջ էր հայտարարել խմբակցության կոալիցիայից դուրս գալու որոշման մասին, գրում է 112.ua-ն: «Այսօր «Եվրոպական Ուկրաինա» պատգամավորական կոալիցիան դադարեցրել է իր գործունեությունը: Սահմանադրության համաձայն, այսօրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում պետք է ձևավորվի Ռադայի նոր կոալիցիան»,- հայտարարել է Պարուբիյը: Ռադայի խոսնակը կոչ է արել սկսել նոր կոալիցիայի ձևավորման քննարկումները:

Այդ ընթացքում նախագահն իրավունք չունի ցրել խորհրդարանը: Իսկ 30-օրյա ժամկետի ավարտին արդեն Ռադան ցրելն անհնար կլինի, քանի որ դրա լիազորությունների ավարտին կես տարուց պակաս ժամանակ կմնա, իսկ այդ ընթացքում խորհրդարանը կկարողանա աշխատել արդեն առանց կոալիցիայի: