Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է 16․860․000 դրամ

70
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 11:35
Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է 16․860․000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-ից 2018թթ. ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր շուրջ՝ 16.860.000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության: