Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Զելենսկին պատրաստվում է ցրել Գերագույն ռադան

987
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 11:10
Զելենսկին պատրաստվում է ցրել Գերագույն ռադան

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է լուծարել Ռադան: РИА «Новости»-ի հաղորդմամբ, այդ մասին 1+1 ալիքով հեռարձակվող «Право на власть» հաղորդման ժամանակ ասել է Զելենսկիի խորհրդական Դմիտրի Ռազումկովը:

«Բնականաբար, կնախաձեռնի»,- հայտարարել է Ռազումկովը:

Ըստ Ռազումկովի՝ լուծարման պատճառներից մեկը Ռադայում կոալիցիայի բացակայությունն է:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու մայիսի 20-ին: Սա նշանակում է, որ նա հնարավորություն ունի մինչև մայիսի 27-ն արձակել Ռադան ու արտահերթ ընտրություններ նշանակել: