Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. «Հրապարակ»

114
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 09:35
«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետև ցայս որևէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:

Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի՝ Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով և այժմ պարապուրդի են մատնված»: Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են՝ շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռևս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»:

Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը և քաղաքապետ Մարությանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: