Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

Փաշինյանի ակնարկած նախկին պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

120
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 09:30
Փաշինյանի ակնարկած նախկին պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության գործունեության մեկ տարվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։

Մեր տեղեկություններով, խոսքը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, նա գույքի սեփականատեր է դարձել Կենտրոնի թաղապետ և քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում։ Մեր տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ իրավապահ կառույցներում Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված հետաքննություն է ընթանում»:

Մանրամասները՝ թերթի համարում: