Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կոտայքի մարզպետի 29-ամյա եղբայրը ծեծել է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի 40–ամյա տնօրենին

1026
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 23:45
Կոտայքի մարզպետի 29-ամյա եղբայրը ծեծել է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի 40–ամյա տնօրենին

Այսօր՝ մայիսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի (Կոտայքի մարզպետի եղբայրը), և Կոտայքի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիշա Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի հարվածներ է հասցրել Գ. Հովհանիսյանին, որն էլ ստացել է մարմնական վնասվածքներ:

Գ. Հովհաննիսյանն աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է: Հետաքննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանին և Ռ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: