Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին

138
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 22:50
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Այս մասին տեղեկացնում է Белта-ն:

Սեմերիկովը հայտնել է, որ մայիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի հարցը: Առաջարկներ կպատրաստվեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար: ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը:

Նրա խոսքով՝ կքննարկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, երկրի ԱԽ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

«Կարծում եմ, որ մայիսի 22-ին վերջնական որոշումը կկայացվի: Մենք ունենք ներկայացված մեկ թեկնածու, որը հավանության է արժանացել շատ նախագահների կողմից»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը: