Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Մարտի 1-ի գործողություններին Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել». Արթուր Դավթյան

395
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 22:20
«Մարտի 1-ի գործողություններին Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել». Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր դատական նիստի ավարտից հետո անդրադարձավ հարցին, թե ովքեր են սահմանադրական կարգի տապալման մեղադրանքում եղած Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր որոշ անձինք:

«Օրինակ՝ թիկնազոր կամ այլ անձինք են, մեր նկարագրած դրվագին առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը: Քննությանն այդպիսի տվյալներ հայտնի են, բա մենք օդից կտրված որոշակի տեղեկությո՞ւն պետք է մեջբերեինք մեղադրանքի որոշման մեջ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Դավթյանը:

Արթուր Դավթյանը դրական պատասխան տվեց այն հարցին, թե արդյո՞ք Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել: Նրա խոսքով՝

Լ. Սարգսյանը կարգավիճակ ունի, ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցն է կալանք՝ մեկ այլ քրեական գործով:

«Այս գործով նրա արարքին դեռևս իրավական գնահատական տրված չէ»,- նշել է նա: