Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

Շրջանառության մեջ է դրվել նվազագույն աշխատավարձը 65000 դրամ սահմանելու նախագիծը

1317
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 22:30
Շրջանառության մեջ է դրվել նվազագույն աշխատավարձը 65000 դրամ սահմանելու նախագիծը

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ես և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ ենք դրել նվազագույն աշխատավարձը 55000 դրամից 65000 դրամ սահմանելու նախագիծը։ Դրան կարող եք ծանոթանալ կից հղման մեջ։ Հազարավոր մարդիկ, ովքեր աշխատում են մանկապարտեզներում, դպրոցներում, այլ համայնքային և պետական կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր հատվածում, դեռևս ստանում են նվազագույն սպառողական գծից ներքև աշխատավարձ։ Ձեր կարծիքն եմ խնդրում այս հարցի մասին»։