Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փորձագետները ԱՄՆ վարչակազմին առաջարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

1029
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 16:40
Փորձագետները ԱՄՆ վարչակազմին առաջարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Կոնգրեսի լսումների ժամանակ փորձագետներն ԱՄՆ-ին առաջարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Առաջարկվող պատժամիջոցների թիրախում եղել է Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ ընկերներից մեկը: Փորձագետներն առաջարկել են «ամբողջ ռուսական տնտեսության» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ի երեկոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեն արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նկատառումներով պատժամիջոցների կիրառման վերաբերյալ լսումներ էր հրավիրել: Հինգ փորձագետներ առաջարկություններ էին պատրաստել, որով առաջարկում էին ամրապնդել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը:

«Ես չեմ կարողանում համոզիչ փաստարկ բերել, թե ինչու ամերիկյան ժողովրդավարության տապալման փորձերից հետո, ամերիկյան կենսաթոշակային ֆոնդերը պետք է ֆինանսավորեն ռուսական կառավարությանը»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարի ֆինանսական շուկաների հարցով նախկին օգնական Դալիփ Սինգհը: