Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

Անշարժ գույքի կադաստրի պետը՝ «ստվերային» հողերի բացահայտումների մասին

91
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 16:20
Անշարժ գույքի կադաստրի պետը՝ «ստվերային» հողերի բացահայտումների մասին

«Կադաստրի կոմիտեն իմ գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի, բայց մենք չունենք որպես այդպիսին տեսչական գործառույթներ, և բոլոր բացահայտումները, որոնց դեպքում մենք կարծում ենք կան դիրքի չարաշահում, եթե նույնիսկ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատողների պատճառով է եղել, կամ այլ ռիսկերի դեպքում ուղարկվում են իրավապահ մարմիններին։ Բնականաբար, կան խնդիրներ, և դրանք բազմաթիվ են։ Ուզում եմ շեշտել, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ–ում նաև սեփականության իրավունքի երաշխավորն է, և իմ անձնական մոտեցումն է, որ մենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց, և այդ բոլոր հնարավորությունները տալ իրավապահ մարմիններին, որոնք հետամուտ են լինում մեր բացահայտումներին։ Այս դեպքերը բազմաթիվ են, ասուլիսի ժամանակ 2-3 մլն դոլարն էինք հնչեցրել, այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է»,–այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով հայտնաբերած խախտումների մասին, ասել է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը: