«Արսենալ»-ը դժգոհություն է հայտնել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչից
![]() Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհություն է հայտնել ՈՒԵՖԱ-ից՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում ակումբին ընդամենը 6 հազար տոմս տրամադրելու համար։ ««Արսենալ»-ում բոլորը շատ ուրախ են, որ ակումբը կարողացել է դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: Սակայն մենք հիասթափված ենք, որ ՈՒԵՖԱ-ն մեր երկրպագուներին տրամադրելու է ընդամենը 6 հազար տոմս մի մարզադաշտում, որը տեղավորում է 60 հազար հանդիսականի: Մենք ունենք 45 հազար գրանցված երկրպագու, և արդյոք այդքան երկրպագուի՝ եզրափակիչը բաց թողնելը միանշանակ ճիշտ է: Մենք շատ բողոքներ ենք ստացել երկրպագուներից և ամբողջովին կիսում ենք նրանց դժգոհությունը: ՈՒԵՖԱ-ից պահանջելու ենք, որ ապագայում երկրպագուների բոլոր պահանջները հաշվի առնվեն բոլոր որոշումներում, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այս մրցաշրջանում, անընդունելի է և չի կարող կրկնվել: Մենք ուրախ կլինենք մասնակցել բոլոր քննարկումներին՝ հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու համար»,- նշված է «Արսենալ»-ի հայտարարության մեջ: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
