Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Սիլվա Համբարձումյանն ասում ա՝ ես չեմ տվել, հետո ասում ա՝ տվել եմ». Քոչարյան

106
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 15:35
«Սիլվա Համբարձումյանն ասում ա՝ ես չեմ տվել, հետո ասում ա՝ տվել եմ». Քոչարյան

Ինչպես հայտնի է, ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Այս մեղադրանքի հետ կապված՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարություն արեց. «Երբ կաշառքի մասին նոր մեղադրանք առաջադրվեց պարոն Քոչարյանին՝ Սիլվա Համբարձումյանի հետ կապված, զանգ ստացա: Սիլվան հարցնում, ասում ա՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել: Խի՞ եք իմ անունը շոշափում: Ասում եմ՝ մենք չենք շոշափում, չեք տվել, գնացեք իրենց ասեք, մեզ ինչո՞ւ եք ասում...»: Մեղադրանքին անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահը. «Սիլվա Համբարձումյանը ցուցմունքներում ասում ա՝ ես կաշառք չեմ տվել, նվիրատվություն եմ արել, հետո ասում ա՝ տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որևէ փաստ չկա, որ մինչև էդ իրեն խանգարել են: Հասանալի չէ՝ որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Համբարձումյանն ինչ-որ ընկերության ա ծախում, ում, ինչ... Այս ամբողջն այնպիսի մի աբսուրդի է նմանվում, որ ինքնս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ համար ա ու եզրահանգում՝ կալանքը հնարավորին երկար պահելու համար հորինել էին այս քրգործը»,- շարունակեց Քոչարյանը: