Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Հիմք ունենք մտածելու, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀԿ-ի համար ա աշխատում». ողջաբերդցիներ

120
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 15:25
«Հիմք ունենք մտածելու, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀԿ-ի համար ա աշխատում». ողջաբերդցիներ

«Մենք ի՞նչ գործ ունենք Քոչարյանի դատավարության հետ, ո՞նց ենք սատարում Քոչարյանին, երբ մեր խնդիրը Քոչարյանի օրոք էլ ենք ներկայացրել և ոչ մի արդյունք չենք ստացել»,- ասում էին Կոտայքի մարզի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ գյուղի բնակիչները, ովքեր մայիսի 14-ից փակել են գյուղի գլխավոր ճանապարհը:

Գյուղացիները պատմում էին, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իրենց բողոքի գործողությունները «սաբոտաժ» է որակել՝ կապելով այն Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ: «Ասում են՝ Քոչարյանին ենք սատարում: Ի՞նչ հիմքով են նման բան հայտարարում: Բոլորվին, մենք ունեք շատ լավ վարչապետ և մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ, և վստահ ենք, եթե նա տեղյակ լիներ՝ անհապաղ լուծում կտար խնդրին»,- ասում էին նրանք:

Ցուցարարներից մեկը նշեց, որ իրենք ունեն տեսանյութ, թե ինչպես է փոխմարզպետը եկել գյուղ և 10 անգամ սուտ ասել: «Ինքը ասում ա՝ հիմք ունեմ մտածելու, որ այս բողոքի ակցիան Քոչարյանի համար ա, ես էլ հիմք ունեմ մտածելու, որ ինքը ՀՀԿ-ի նման ա աշխատում և ՀՀԿ-ի համար ա աշխատում, որպեզի վարչապետի աշխատանքը սևացնի, և նրա աշխատանքը գցի ջուրը»:

Տեղաբնակները պնդում էին, որ Ողջաբերդը Քոչարյանն է «քանդել». «Էս գյուղը Քոչարյանի քանդածն ա, սաղ ճամփեքը քանդած ա, կոտորվում ենք»:

«Ի՞նչ հպարտ քաղաքացու մասին է խոսքը, որ րոպե-րոպե սպասում ես պատը կպոկվի՝ կընկնի գլխիդ»,- հավելեց մեկ ուրիշը:

«Մեր գյուղում չկա նորմալ դպրոց, երեխաները սովորում են տնակային պայմաներում: Երեխան տաքանում է դպրոցում նավթի վառարանով, չգիտեմ ինչ պայմաններում: Մարզպետն էլ ասում է՝ հրաշալի պայմաններ են. դե թող գա այս գյուղ, ապրի 21-րդ դարի այս հրաշալի գյուղում և իր երեխաներին էլ ուղղարկի այդ դպրոց»,- վրդովված ասում էին վթարային բնակարաններում ապրող գյուղացիները:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ից Ողջաբերդ գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում: Նրանք փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը լուծեն սողանքային գոտո հետ կապված փոխհատուցման հարցը: