Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Տարոնից ի՞նչ կա. դեռ չեն ուզո՞ւմ մեղադրանք առաջադրել». Արման Ղարիբյան

95
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 05:25
«Տարոնից ի՞նչ կա. դեռ չեն ուզո՞ւմ մեղադրանք առաջադրել». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարի այս օրը վերանվաճեցինք քաղաքացիներից զավթված քաղաքային իշխանությունը։ Այս տեսարանը թող դաջվի նոր իշխանության ուղեղում, որ չմոռանան երկու բան։
1. Իրենք այսօր իշխանություն ունեն այս քաղաքացիների պայքարի շնորհիվ։
2. Կոռուպցիոն գործարքներ անելու դեպքում իրենց սպասվում է նույն տխուր ավարտը։
Հ.Գ. Տարոնից ի՞նչ կա։ Դեռ չեն ուզո՞ւմ մեղադրանք առաջադրել»։