Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Մեղադրող դատախազը հեգնում ա մեզ, սանկցիա կիրառեք». Արամ Օրբելյանը՝ դատավորին

196
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 14:35
«Մեղադրող դատախազը հեգնում ա մեզ, սանկցիա կիրառեք». Արամ Օրբելյանը՝ դատավորին

«Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հեգնում ա՝ «հիանում ա ձեզնով» և այլն, սանկցիա կիրառեք»,- դիմելով գործը նախագահող դատավորին՝ ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Դուք մեր ելույթի ժամանակ շարժումներ, ժեստեր եք անում, որոնք կոռեկտ չենք: Եթե դա Ձեզ վիրավորում է, եկեք փոխադարձ հարգանք դրսևորենք միմյանց նկատմամբ»,- արձագանքեց մեղադրող կողմը:

Ընդմիջում հայտարարվեց:

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց ապահովել տեխնիկական հնարավորություններ՝ ցուցադրելու համար 15 րոպեանոց տեսանյութ։ Դատավորն ասաց, որ այս փուլում ապացույցներ չեն հետազոտվում։ Դիտարկմանն առարկեց պաշտպան Հայկ Ալումյանը. «Այդ դեպքում պահանջում եմ, որ խորհրդակցական սենյակում ևս որոշում կայացնեք առանց որևէ ապացույցի ուսումնասիրման և դրա վրա հղում անելու»։