Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Բակոն, Սերժ Սարգսյանի հրահանգով, փորձում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում». Տիգրան Գրիգորյան

83
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 14:00
«Բակոն, Սերժ Սարգսյանի հրահանգով, փորձում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարվա ամռանը, երբ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով շարժում էինք սկսել, մեզ մեղադրում էին իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Այդ մեղադրանքներին ես միշտ պատասխանում էի, որ քանի դեռ իշխանությունն ուզուրպացրած Սահակյանը և իր մերձավոր շրջապատը շարունակում են պաշտոնավարել, Արցախում իրավիճակը կայուն չի լինելու։ Հիմա տեսնում ենք, որ Բակոն իր թիմակիցների հետ Սերժ Սարգսյանի հրահանգով փորձում է ապակայունացնել իրավիճակը նաև ողջ Հայաստանում։ Հատկանշական է, որ մեկ տարի առաջ Արցախում քվազիկայունության անհրաժեշտության մասին կեղծ թեզի ջատագովների թվում էին նաև մի շարք երևանյան քաղակտիվիստներ, մարդիկ, որոնք անցել էին մարտի 1-ով, իրենց քաղաքական մարգարեներ համարող գործիչներ և նրանց երկրպագուները։ Է՞ս էիք ուզում։ Դե վայելեք ձեր կայունությունը, մի նվնվացեք ու սպասեք նոր հարվածներ Ստեփանակերտից»։