Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

ՔՊ «քասթինգին» օրական կմասնակցի 6-8 թեկնածու. «Հրապարակ»

57
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 09:30
ՔՊ «քասթինգին» օրական կմասնակցի 6-8 թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 23-ից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ձևավորվելիք վարչության անդամության թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Վարչությունը կընտրվի հունիսի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարում, բայց մինչ այդ թեկնածուները պետք է քննություն հանձնեն ընտրողներին՝ ՔՊ-ականներին։

Առաջադրված 65 թեկնածուներից 3-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մյուսները մայիսի 23-ից սկսած՝ խումբ-խումբ կներկայացնեն իրենց ծրագրերը, ելույթներ կունենան, կուսակցական գործունեության մասին իրենց տեսլականները կներկայացնեն։ Օրական 6-8 թեկնածու կմասնակցի «քասթինգին», յուրաքանչյուրին հատկացվելու է 20 րոպե, նրանց ելույթները տեսագրվելու են և ուղարկվեն բոլոր 500 պատվիրակներին, ովքեր հնարավորություն չեն ունենա մասնակցել կուսակցության գրասենյակում անցկացվող քննությանը։

Պլանավորել են քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին՝ աշխատանքների ավարտից հետո, որ դրանց մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: