Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Ինչո՞ւ նախկինում երբեք դրա մասին չեք խոսել». Վահե Գևորգյան

98
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 02:20
«Ինչո՞ւ նախկինում երբեք դրա մասին չեք խոսել». Վահե Գևորգյան

Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Քոչարյան, լսեցի ցանկություն եք հայտնել հանդիպել Մարտի 1-ին զոհվածների ընտանիքների հետ։ Հետաքրքիր է, ի՞նչն էր պատճառը, որ 10 տարվա ընթացքում, նման ցանկություն երբևէ չեք հայտնել և միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո եք առաջարկել հանդիպել։ Գուցե ժամանա՞կ չեք ունեցել, թե՞ այլ պատճառներ են եղել, չէ որ այդ մարդիկ, և ոչ միայն նրանք, միայն Ռոբերտ Քոչարյանին են մեղադրել 10 մարդու սպանության մեջ։ Եթե պնդում եք, որ Ձեր հայրը մեղավոր չի, այդ դեպքում ինչո՞ւ նախկինում երբեք դրա մասին չեք խոսել։ Ես հասկանում եմ, որ Ձեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ մի օր հեղափոխություն կլինի, որ Դուք նման իրավիճակում կհայտնվեք։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ այս տարիների ընթացքում Ձեզ բացարձակ չի հետաքրքրել, ո՛չ Մարտի 1-ի դեպքերը, ո՛չ 10 զոհերի ընտանիքների վերաբերմունքը Քոչարյանների հանդեպ»։