Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Տունն Հյուսիսոն գրավիչ առաջա՞րկ է արել». Վահրամ Թոքմաջյան

124
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 16:30
«Տունն Հյուսիսոն գրավիչ առաջա՞րկ է արել». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած՝ մի բան չհասկացա: Արևմտամետ հայտարարված ու լիբերալ արժեքների ջատագով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդի ինչի՞ն է պետք հրապարակ բերել ռուսական դրոշի տարիներ առաջվա թեման ու մի ողջ հակափիառ ակցիա կազմակերպել դրա շուրջ: Ի՞նչ է, Տունն Հյուսիսոն գրավիչ առաջա՞րկ է արել: Շատերիս անցյալում էլ դրոշի հետ կապված ինչ-որ մութ բաներ կան: Օրինակ՝ ես, 19 տարեկանում, փորձում էի այրել Մեծ Բրիտանիայի դրոշն այն բանից հետո, երբ բրիտանական դիվանագիտական կորպուսի մի բարձրաստիճան պաշտոնյա կին, հակաարցախյան հայտարարությամբ էր հանդես եկել»: