Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական չափազանց բարձր շեմ է սահմանել». Կարպիս Փաշոյան

183
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 16:20
«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական չափազանց բարձր շեմ է սահմանել». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց բարձր քաղաքագիտական շեմ է սահմանել, որը դեռ երկար տարիներ գերակշռող դիրքեր է զբաղեցնելու քաղաքական դիսկուրսում։ Մի կողմն իր գոյությունն արդարացնելու նպատակով հանդես է գալու տերպետրոսյանական դիսկուրսի ջատագովության դիրքերից, իսկ մյուս կողմն էլ սեփական չգոյությունը քողարկելու նպատակով ամեն կերպ փորձելու է ոչնչացնել ու արժեզրկել այդ շեմը։ Երկու նապատակներ, բայց մեկ հիմք։ Երբ առաջին նախագահի շուրջ ձևավորած դիսկուրսն այլևս կորցնի իր արդիականությունը, ապա կարելի է ենթադրել, որ նրա գաղափարները հաղթել են՝ Հայաստանն ամուր է ու ինքիշխան, զուսպ է ու ինքնավստահ։ Օրինակ՝ վերջին օրերին այն տպավորությունն է ստեղծվել, որ Քոչարյանի կողմնակիցները ոչ թե երկրորդ նախագահին են պաշտպանում, այլ առաջնային խնդիրը Տեր-Պետրսյանին հաղթելն ու ոչնչացնելն է։ Մի՞թե Հայաստանի երկրորդ նախագահը այդքան խեղճ է, որ նրա պաշտպանության հիմքում պետք է դրված լինի հակադրության պարզունակ սկզբունքը։ Այսինքն՝ Քոչարյանի քաղաքական գոյությունն իմաստավորված է միայն հակադրության համատեքստում։ Սա, իհարկե, զավեշտալի իրականություն է։ Պարոն Քոչարյան, պարոն նախագահ, վերջապես դո՛ւրս եկեք այդ փակ շղթայից ու սահմանեք Ձեր դիսկուրսն ու քաղաքագիտական շեմը, եթե, իհարկե, ունեք։ Ի դեպ՝ առաջին դեպքն է, երբ ես Քոչարյանին դիմելիս օգտագործում եմ պարոն նախագահ եզրույթը։ Դա էլ երևի կարեկցանքի դրսևորում է։ Եվ վերջում գրառումը մի փոքր զվարճալի դարձնելու նպատակով դիմում եմ ֆեյբուքում թափառող այն փոքրիկ դեգենեռատին, որն ամենայն հավանականությամբ ինձ պիտակելու է որպես Լևոնի զոմբի ու ազգադավ՝ մազութի անհետացման զավեշտալի միֆը փաթաթելով իմ վզին»։