Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի». Ալումյանը մեջբերեց Հակոբյանի ցուցմունքը

118
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 15:55
«Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի». Ալումյանը մեջբերեց Հակոբյանի ցուցմունքը

«Մովսես Հակոբյանի ցուցմունքը. ասում է, որ խորհրդակցություն է հրավիրված եղել, քննարկվել է Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա ու ասել՝ ի՞նչ նախարար ես, որ քո տեղակալների գտնվելու մասին տեղեկություն չունես: Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարել է գնալ, Մանվել Գրիգորյանին ասել՝ գնա, իրերը հավաքի ու.... գնա տուն»,- մեջբերեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինի խոսով, ըստ Հակոբյանի, Քոչարյանը ցանկանում էր, որ ԶՈՒ անձնակազմ իրենից լսի՝ ինչպես են զինվորականները պատժվելու, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին:

Նա ներկայացրեց նաև 2008թ. փետրվարի 23-ի խորհրդակցության այլ մասնակիցների ցուցմունքներ ևս: