Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

Երևանում նախկին շուկայի տարածքում դի է հայտնաբերվել

252
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 16:00
Երևանում նախկին շուկայի տարածքում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող նախկին շուկայի տարածքի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տարածքի դուռը և ներսում հայտնաբերել Ա.Բ.-ի (ծնված 1968 թ.) դին: