Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ասածը». Հայկ Ալումյան

289
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 15:30
«Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ասածը». Հայկ Ալումյան

Ընդմիջումից հետո Քոչարյանի և մյուսների գործով նիստը շարունակվեց՝ կրկին դռնբաց ռեժիմում:

«Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասում է՝ իմ հիշելով 2008թ. փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Անձնակազմի դուրս գալուց հետո ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Քոչարյանի հետ սենյակում էր նաև Սերժ Սարգսյանը»,- այս մասին հանդես եկավ Հայկ Ալումյանը:

Մեղադրող դատախազները կրկին առարկեցին՝ հորդորելով մեջբերումներ չկատարվել:

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն Ալումյանին հորդորեց մեջբերումներ չկատարել՝ ժամանակ խնայելու համար, քանի որ դրանց արդեն ծանոթ է:

«Արշակ Կարապետյանն ասում է, որ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի ու ԵԿՄ-ի մասին, այն, որ նա միացել էր ընդդիմադիր քաղաքական ուժերին, խոսք է գնացել նաև նրանց զինվածության մաիսն, ինչը վտանգ էր ներկայացնում»,- շարունակեց Ալումյանը: Դավիթ Գրիգորյանը կրկին հորդորեց սեղմ ներկայացնել: «Դրանից հետո, որքան հիշում եմ, Քոչարյանն ասաց՝ այսօրվանից, 00 ժամից հայտարարում եմ արտակարգ դրություն: Սերժ Սարգսյանն առաջարկեց զինվորական անձնակազմ ստեղծել՝ Խաչատուրովի գլխավորությամբ: Խորհրդակցությունից հետո սպաների շրջանում դժգոհություն առաջացավ՝ ինչու պետք է ընդգրկվել երևանյան իրադարձություններին: Նախագահ Քոչարյանը մարտի 1-ի երեկոյան հրապարակել է արտակարգ դրության մասին հրամանագիրը, չնայած դրան, նախագահը ԶՈՒ-ին արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին... Սա հենց նա է, ինչի վրա մեղադրողները հղում են անում՝ հայտարարելով, թե իբր Քոչարյանը բանակը ներքաղաքական պրոցեսներին ներգրավելու հրաման է տվել դեռևս փետրվարի 23-ին»,- ասաց Ալումյանը՝ մեջբերումից հետո: Պաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ուղիղ հերքել է Կարապետյանի ասածը՝ նշելով, որ խորհրդակցության մանրամասները չի հիշում, երկար ժամանակ է անցել. «Խորհրդակցությունը հրավիրել է Քոչարյանը, մասնակցել է ԶՈՒ սպայական կազմը, նպատակն է եղել ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները պրոցեսների մեջ են ներգրավում ԶՈՒ սպաներին»: Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին»։

Հայտարարություն հնչեցրեց նաև ՀՀ երկրորդ նախագահը. «Ամեն մի ցուցմունքը 10,20,30 էջից է կազմված, եթե մեջբերումի տակ հասկանում եք մեկ նախադասություն, դրանով չենք կարող արտահայտել ինչ ուզում ենք... Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»: