Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Կոտայքի մարզում կատարված դանակահարությունը բացահայտվել է

164
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 15:00
Կոտայքի մարզում կատարված դանակահարությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019-ի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված երիտասարդը, կենցաղային հացերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Աբովյան քաղաքի՝ 1968թ. ծնված բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2002թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: