Երևան`   +38 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

109
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 10:40
Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»: