Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Ի՞նչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար». Արմեն Աղայան

137
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 10:20
«Ի՞նչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է։ Նման գործիք դժվար է կիրառել, երբ ողջ պետական ու քաղաքական համակարգն արդեն լիգիտիմ ես հայտարարել։ Այն տեղին կլիներ, եթե ամենասկզբից, օրինակ, ՀՀԿ-ն ու նրա որոշ արբանյակներ հանցագործ կառույցներ հայտարարվեին, այլ ոչ թե մասնակցեին ընտրություններին, քաղաքական ոստիկանությունը՝ ԱԱԾ-ն, լուծարվեր, այլ ոչ թե դառնար սուպերգերատեսչություն, կեղծիքով ընդունված սահմանադրությունը հայտարարվեր ուժը կորցրած, արագ պատրաստվեր ժամանակավորն ու դրա հիման վրա ձևավորվեին ավելի ներառական ազգային իշխանության մարմիններ, երկրի թալանին մասնակցած օլիգարխները և նրանց ունեցվածքն անմիջապես կալանքի տակ առնվեին, այլ ոչ թե հայտարարվեին բիզնեսմեններ։ Իսկ հիմա, էլ ինչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար, իսկ Սերժիկն Ստեփանակերտում խաղեր է տալիս։ Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է, սակայն, միայն այս կառավարության համար։ Գուցե դեռ ուշ չէ ու վաղը կարող ենք ունենալ իսկապես հեղափոխական կառավարություն, որը ժամանակին կկարևորի ու կկիրառի անցումային արդարադտության սկզբունքները»։