Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Սրանում է Ռ. Քոչարյանի հակասահմանադրական գործունեության ապացույցը». Արթուր Սաքունց

183
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 10:05
«Սրանում է Ռ. Քոչարյանի հակասահմանադրական գործունեության ապացույցը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք պատահական զուգադիպություն է, երբ միևնույն թեզը, թե իբր «Երկրի ղեկավարն ինքն իր նկատմամբ չի կարող պետական հեղաշրջում իրականացնել» պաշտպանում է Ռ. Քոչարյանը, նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը և Կրեմլի խոսնակ Կոլերովը: Իհարկե՝ ոչ: Բայց զուգադիպությունն առավել քան խոսուն է, որ ինչ աստիճան խորը, արժեքային ու ռազմավարական ներդաշնակություն գոյություն ունի Ռ. Քոչարյանի և ակնհայտ ագրեսիվ, հակամարդկային, հակաքաղաքակրթական արտաքին ու ներքին քաղաքականություն իրականացնող պուտինյան ռեժիմի և անձամբ Պուտինի միջև: Սրանում է Ռ. Քոչարյանի՝ որպես նախագահի գործունեության իր էությամբ հակասահմանադրական և հակապետական լինելու հիմնական ապացույցը»: