Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Արթուր Դավթյանը, հնարավոր է, մի զանգով նորից նույն կերպ վարվի». Թագուհի Թովմասյան

177
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 01:00
«Արթուր Դավթյանը, հնարավոր է, մի զանգով նորից նույն կերպ վարվի». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մտավախություն ունի, որ, քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այժմ էլ կան շատ դատական գործեր:

Նա «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հիշել է մեկ տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը այն մասին, որ «Հանրապետական» կուսակցության դիրքորոշումով պահմանավորված՝ ինքը միջնորդություն է մերժել է. «Դա ուղղակի հաստատումն էր իմ մտավախությանը, որ գլխավոր դատախազը առաջնորդվել է քաղաքական որոշումներով, ինչը մեր երկում պետք է ուղղակի բացառվի, որովհետև մենք գործ ունենք Հայաստանի ամենակայացած և ամենաազդեցիկ, ըստ էության, իրավապահ կառույցի հետ, որը մեր երկում պետք է լինի բացարձակ ազատության տիրույթում և բացարձակ ազատ գործի»,- եթերի ժամանակ ասել է Թովմասյանը:

Հարցին, թե պատագամավորի մտավախությունը արդյոք պայմանավորված չէ՞ նրանով, որ քաղաքական իրավիճակ կարող է փոխվել և նորից կկալանավորեն Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Թագուհի Թովմասյանն ասաց. «Այո, կարող է. փաստորեն, եթե որևէ զանգ հնչի, Արթուր Դավթյանը, հնարավոր է, մի զանգով նորից նույն կերպ վարվի»: