Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Կաթողիկոսը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը

142
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 00:55
Կաթողիկոսը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացրել 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը՝ տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: