Սարդ մարդու շորերով երեխան ցած է նետվել 8-րդ հարկից ու ողջ մնացել
1321
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 21:10
Թբիլիսիում 4 տարեկան երեխան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ նրա վիճակը գնահատվում է բավարար, նա ստացել է բազմաթիվ տրավմաներ ու սալջարդեր: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Գլդանի շրջանում: Երեխան, ով հագած է եղել Սարդ մարդու համազգեստ, ընկել է բազմահարկի պատուհանից: Ենթադրվում է, որ տղան ինքն է ցած նետվել՝ փորձելով կրկնել սիրված հերոսի հնարքները: Երեխան տատիկի տանն է եղել, ով կարծել է, թե թոռնիկը խաղում է սենյակում և տեղի ունեցածի մասին իմացել է հարևաններից: Հաղորդվում է, որ երեխայի կյանքը փրկել է շենքի տակ խաղողի վազով կառուցված ծածկը: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
549Երեկ, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
413Երեկ, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
414Երեկ, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
45305.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
34905.05.2024, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
10805.05.2024, 10:48