Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին

272
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 20:45
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին

2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում: