Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

139
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 16:10
Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել էին աշխատակիցներին:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: