Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

Ռումբի ահազանգ՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում. աշխատակիցները տարհանվել են

98
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 15:30
Ռումբի ահազանգ՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում. աշխատակիցները տարհանվել են

Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են աշխատակիցներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: