Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱլԳ հռչակագիրը չի ընդունվել. Ադրբեջանը վետո է դրել

1047
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 15:20
ԱլԳ հռչակագիրը չի ընդունվել. Ադրբեջանը վետո է դրել

Եվրոպական միության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտադիր էին «Արևելյան գործընկերության» հոբելյանական 10-րդ ամյակի կապակցությամբ հռչակագիր ընդունել: Ադրբեջանի պատվիրակությունը հռչակագրի տեքստի վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել, քանի որ իրենց խոսքերով, փաստաթղթում բացակայել է «տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ադրբեջանը հռչակագրի փաստաթղթի վրա վետո է դրել, հայտնում է «Դոյչե վելլեն»-ն՝ հավելելով, որ հռչակագրի բովանդակությունը փոփոխության չի ենթարկվել: Միայն Եվրոպայի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին է ստորագրել հռչակագրի տեքստի տակ: Արդյունքում ԱլԳ հռչակագիր չի ընդունվել:

Հռչակագրի տեքստի քննարկման ընթացքում Վրաստանը և Ուկրաինան նույնպես հայտնել են իրենց դժգոհությունը, որ Բրյուսելի կողմից ներկայացված փաստաթղթում Արևելյան գործընկերության ​​անդամ երկրների «եվրոպական ձգտումների» ճանաչման մասին որևէ խոսք չկա:

Նշենք, որ «Արևելյան գործընկերությունը» ստեղծվել է 2009թ.: Սա Եվրոմիության նախագիծն է, որը ԵՄ ինտեգրացման ուղիների զարգացման նպատակով ներառում է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: