Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՔԾ-ն մերժել է Գ. Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը

917
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 15:10
ՀՔԾ-ն մերժել է Գ. Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը, այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով: Դիմումը գլխավոր դատախազությունը փոխանցել էր ՀՔԾ-ին: