Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վարդգես Գասպարիին շշով հարվածելու, պաստառը պատռելու դեպքով բերման ենթարկվածներ կան

1037
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 20:20
Վարդգես Գասպարիին շշով հարվածելու, պաստառը պատռելու դեպքով բերման ենթարկվածներ կան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում Վարդգես Գասպարիին մասնակցությամբ միջադեպի հետևանքով բերման ենթարկվածներ կան:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այժմ բերման է ենթարկվել 4 անձ: Նշենք, որ հետաքննություն է կատարվում սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ժամանակ Վարդգես Գասպարին ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Ակցիայի ընթացքում մի խումբ անձինք պատռել էին Գասպարիի պաստառները, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին:

Գասպարիի պնդմամբ՝ նրանք եղել են Քոչարյանի աջակիցները: