Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն՝ Քոչարյանի աջակիցների դաշինքին

1043
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 11:20
Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն՝ Քոչարյանի աջակիցների դաշինքին

Լրագրողներն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն միանալ Քոչարյանի շուրջ ստեղծված դաշինքին: ««Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգն ու շարժվում է դրանով: Որևէ ալյանսի կամ միավորման հարց չի քննարկվում, ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների դաշինքին, դա բացառապես իրենց գործունեության դաշտում է, մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:
Նպատակն է աջակցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։